Կետադրել նախադասությունները և վերլուծել ձևաբանորեն:

Կետադրել նախադասությունները և վերլուծել ձևաբանորեն:

Կհանդիպես (բայ) նրան, (դերանուն) բայց, շախկապ հաջողություն գոյական չեմ ակնկալում:
Ուսին գոյական մնացել բայ է խոռոչաձև ածական սպի,գոյական  իսկ (շախկապ) հոգում գոյական չսպիացող բայ մի (դերանուն) ցավ (գոյական):
Մեքենան գոյական դղրդյունով բայ անցավ բայ քարե գոյական նեղ ածական կամուրջը գոյական  մի քանի շախկապ կիլոմետր գոյական համաչափ գոյական վազքով բայ սլացավ բայ գետի ափով գոյական, ապա շախկապ բարձրացավ բայ քարքարոտ ածական ճանապարհով գոյական:
Թողել բայ եմ դերանուն ներքև գոյական և շախկապ փառք գոյական և շախկապ գանձ ածական և շախկապ քեն ածական և նախանձ ածական:
Ոչ հայրենիք ունի  ոչ տուն  ոչ անուն:
Կրակը լափեց թե սերմ թե սերմնացան:
Նա այն հարուստներից էր որոնց պարսկերեն հորջորջումով կոչում են նովսիքա այսինքն նոր քսակի տեր:
Բոլորին զբաղեցնում էր մի միտք այն է վաստակել որքան կարելի է շատ և որքան կարելի է շուտ:
Հովիվներն աշխատում էին թաքցնել ոչխարների հոտերը և գուժում էին այդ բոթը:
Երիտասարդը մխրճվել էր մինչև հատակը և ոչ մի ապարանք չէր տեսել այդտեղ:
Կրակները վաղուց հանգել էին  և շարժումը դադարել էր:
Տներում վառվում էին կրակները և գյուղի վրա բացվում էր պարզ ու աստղազարդ երկինքը:
Հանգչում էին լույսերը և մի ակնթարթում մասրենին կորչում էր խավարի մեջ:

Կրկնողություն, բայ

1.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը։

ա) Երեխան երկար լաց (լինելիս ճիշը,👍 լինելուց սխալ👎) շնչակտուր եղավ և նվաղեց։

բ) Ցանկապատի վրայով (թռչելիս ճիշտ👍, թռնելիս սխալ👎) տղան ոլորեց ոտքը և ստիպված էր մի քանի օր անցկացնել անկողնում պառկած:

գ) Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած (չի սխալ👎, չէ ճիշտ👍):

դ) Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, ճիշտ👍, դիպչել սխալ👎) նրան ու տեղնուտեղը սպանել:

ե) Այգում (զբոսնելիս ճիշտ👍, զբոսնելուց սխալ👎) անսպասելիորեն գտա մի քանի օր շարունակ ինձ չարչարող խնդրի լուծման ուղին

2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Տնօրենն ավելացրեց, որ ինքը բոլորովին էլ դեմ (չէ ճիշտ👍, չի սխալ👎) այդ առաջարկությանը։

բ) Արդեն երեք հեքիաթ եմ պատմել, բայց երեխան դեռ քնած (չի սխալ👎, չէ ճիշտ👍):

գ) Բայց նա երբեք էլ կողմ (չէ, սխալ👎 չի ճիշտ👍) եղել մեր՝ արտասահման մեկնելուն։

դ) Ես համոզվեցի, որ այդ երիտասարդը մարդ (չի, չէ ճիշտ👍) և երբեք էլ մարդ չի դառնա։

3. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Մանկամարդ աղջիկը, մոմակալը ձեռքին, միջանցքով քայլում էր շատ զգույշ, որ մոմը (չհանգեր, չհանգչեր ճիշտ👍) օդի հանդիպակաց հոսանքից։

բ) Երազում ես հաճախ (թռնում, թռչում ճիշտ👍) եմ, և դա գերագույն հաճույք է:

գ) Ճակատդ հարվածից կարմրել է, և եթե սառը թրջոց չդնես, (կուռչի, կուռի ճիշտ👍)։

դ) Հալածյալը (թռչեց, ճիշտ👍 թռավ) ջրով լի խրամատի վրայով և կարողացավ խուսափել հետապնդողներից։

ե) Ոչ ոք երբևէ չի (փախչել, ճիշտ👍 փախել) իր ճակատագրից, որքան էլ հեռու է եղել սնահավատությունից։

զ) Ծնողների անուշադրության պատճառով երեխան մտավ առվակը և (թռչեց, թրջեց ճիշտ👍) կոշիկներն ու գուլպաները:

է) Վիրավոր զինվորն ընկերոջը խնդրում էր իրեն (թողնել ճիշտ👍, թողել) և վերադառնալ խրամատ, բայց ընկերը ամեն կերպ ջանում էր վիրավորին օգնել:

4. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծեք ճիշտը.

ա) Քիմիական այդ նյութը (գործածվում է, գործ է ածվում) տարատեսակ օծանելիքներ պատրաստելու համար:

բ) Հարգելիս, (վեր մի՛ կաց, մի՛ վեր կաց). մենք նստած կզրուցենք:

գ) Սարեր ու ձորեր, իմ վիշտը (լացեք, լացեցեք), այս աշխարհում ինձ մխիթարող չունեմ:

դ) Գնա, քեզ հարմար ու քեզ արժանի տեղ գտիր, քեզ այս տունն այլևս (թողող, թողնող) չկա։

ե) Կրթությամբ լինելով բանասեր՝ Սուրենը անցավ վերապատրաստման դասընթաց և (դարձավ, դառավ) հաշվապահ:

զ) Կարենը դեռ դպրոցական տարիքից իր վերնաշապիկն ու գուլպաներն ինքն է (լվանում, լվում)։

է) Մենք այդ տղաներին մի քանի համապատասխան խոսք (ասեցինք, ասացինք), ու նրանք հասկացան, թե ում հետ գործ ունեն:

ը) Պետավտոտեսչության նոր որոշման համաձայն՝ (մգացված, մգեցված) ապակիներով ավտոմեքենաների երթևեկն արգելվում է:

թ) Հարգելի՛ ուղևորներ, երթուղայինների վարորդներին (մի՛ թույտ վեք, թույլ մի՛ տվեք) մեքենայում ծխել և վնաս տալ ձեր առողջությանը։

ժ) Հեռավոր երկրներից հում մսեղեն հնարավոր է ներմուծել միայն (սառացված, սառեցված) վիճակում:

ժա) Վերջին անգամ բաժակները (լցրինք, լցրեցինք), բայց չգիտես ինչու ոչ ոք այլևս չէր ուզում ո՛չ բաժակաճառ ասել, ո՛չ խմել։

ժբ) Ա՛յ հոգուդ մեռնեմ, ինչու չես (թողում, թողնում)՝ այդ անպատկառին մի երկու լավ խոսք ասեմ, որ իմանա՝ ում հետ ինչպես պետք է խոսել։

Առաջադրանք գրքից

Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) չեն անշարժացել, շատացող, բարձրացա, վարձած

2) եկած, չեմ մոռանա, արածում է, պիտի գնայիր

3) տված, հասա, կկայունանա, խաղացած

4) դարձող, լեռնանում են, ժպտում եմ, դիմացել է     «Ճիշտ»

2. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) դարձե՛ք, ելա, կջանամ, մի՛ տուր

2) մոռացել եմ, պիտի կարդայինք, ցնծաց, կտոկան։     «Ճիշտ»

3) կերանք, հոգացող, բարձրացավ, տալիս է

4) պիտի խաղա, ցնցեց, ջանում է, ցոլցլաց

3. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) մի՛ եկ, հասկացել եմ, զայրացել է, տվեց։ «Ճիշտ»

2) ասաց, տո՛ւր, դարձի՛ր, դողաց

3) պիտի հուսանք, թողել եմ, գալիս է, վշշում է

4) եղա, հավատալ, խոսող, զղջում է

4. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ե խոնարհման:

1) չեն շարժվում, շատանում է, հիշեցի, պարում է

2) հեռացել են, շտապեցի, գովերգեցին, պիտի խոսեիր   

3) փակցրած, եղավ, կերանք, վառված։ ։«Ճիշտ»

4) վազեց, պատկերելու էր, գոհացի՛ր, կդիմադրի

5. Ո՞ր շարքում բայի սխալ կազմություն կա:

1) թռչելիս, կարոտած, դիպչող, մոտեցած

2) նստեցնել, սառչած, ուրախացող, խմեցնել։ «Սխալ»

3) փախչելիս, սառչող, կպած, աշխատեցնել

4) փրկված, շփոթեցնել, կառչող, խոսող

6. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Արշակը փորձել էր Զինայի հետ փախչելարտասահման, բայց ոստիկանությունը նրան բռնել էր և տեղեկացրել Սմբատին:

2) Սարի լանջին բուսած մանուշակները բացել էին աչիկները և ժպտում էին արևին:

3) Բժիշկը պատվիրել էր օրը երկու անգամ դեղ կաթացնել հիվանդի աչքերի մեջ: «Սխալը»

4) Գարնանային արևը հալեցրել էր ձյունը, ու վարարած գետերը դուրս էին եկել իրենց ափերից:

3) Անծայրածիր հեռուներում աստիճանաբար մգացող լեռների սուր կատարները ահարկու տպավորություն էին թողնում:

4) Կարդալիս հանկարծ զգում էի, որ կտրվել եմ իրականությունից ու դարձել գրքի հերոսների ուղեկիցը

8. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Երկրաշարժից տուժած մարդկանց օգնության ձեռք մեկնեց ողջ աշխարհը:

2) Խանութի բացման օրը բոլոր հյուրերին նվիրեցին խոնավեցնող քսուքներ: «Սխալ»

3) Կապտավուն նժույգ հեծած ձիավորը ընթանում էր լարված և ուշադիր:

4) Շատ կարդալուց աչքի լույսը պակասել էր, ու ջահել օրերի նման այլևս մի քանի օրում մի գիրք չէր կարողանում ավարտել:

7. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Երբ փորձում էի նրան հիշեցնել տված խոստումները, չլսելու էր տալիս:

2) Դաշտի խաղաղությա։ն մեջ քնքշորեն բուրող ծաղիկները մի պահ մեղմեցին նրա հոգու ցավը: «Սխալ»

Անուղղակի խնդիր

Եթե պարագաները ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքներ, ապա, խնդիրները ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող առարկաներ:
Անուղղակի խնդիրներ՝
Հանգման խնդիր (ում, ինչին, ինչերին)
Անջատման խնդիր (ումից, ինչից, ինչերից)
Միջոցի խնդիր (ումով, ինչով, ինչերով)
Ներգործող խնդիր (ում կողմից, ինչից, ինչով, ինչերով, ինչերից)
Վերաբերության խնդիր (ում մասին, ինչի մասին, ումից, ինչից)։

Ներգործող խնդիր

  • Նրանք (ենթակա) հարգված են ղեկավարության կողմից (ներգործող խնդիր):
  • Նոր  երգը (ենթակա) ներկայացվեց մեր կողմից (ներգործող խնդիր):
  • Տները (ենթակա) փլվեցին ուժեղ ջրհեղեղից (ներգործող խնդիր):
  • Դաշտերը (ենթակա) պատվեցին ձյան փափուկ շերտով (ներգործող խնդիր):

Ներգործող խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որի կատարած գործողությունն իր վրա կրում է ենթական:

Ներգործող խնդիրը դրվում է.

  • Բացառական հոլովով, օրինակ՝ Ծառը ճոճվեց ուժգին քամուց:
  • Սեռական հոլովով և կողմից կապով, օրինակ՝ Աշխատանքն ավարտվեց նրանց կողմից:
  • Գործիական հոլովով, օրինակ՝ Դաշտը ծածկվեց ծաղիկներով:

Ներգործող խնդիր պահանջում են կրավորական սեռի բայերը:

Հանգման խնդիր

  • Իր ճամփորդության մասին պատմեց ընկերներին:
  • Ամբոխը հարձակվեց նրանց վրա:
  • Մենք օգնության ձեռք մեկնեցինք բոլորին:

Այն առարկան, որին հանգում է մի բան, կոչվում է հանգման խնդիր:

Հանգման խնդիրն արտահայտվում է տրական հոլովով կամ կապային կապակցություններով (ընդդեմ, դեմ, վրա) և պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ն հարցերին:

Միջոցի խնդիր

Այն առարկան, որի միջոցով կամ որով կատարվում է գործողությունը, կոչվում է միջոցի անուղղակի խնդիր:

  • Այդ վրձնով բազմաթիվ գեղեցիկ նկարներ էր ստեղծել:
  • Այդ նորագույն սարքավորմամբ աշխատանքն ավելի հեշտ է դարձել:
  • Ձին անընդհատ ոտքերով հարվածում էր գետինը:

Նախադասություններում մգեցվածները միջոցի խնդիրներ են: Միջոցի խնդիրները սովորաբար դրվում են գործիական հոլովով և պահանջում ումո՞վ, ինչո՞վ հարցերը:

Միջոցի անուղղակի խնդիրն արտահայտվում է նաև սեռական հոլովի և միջոցով, ձեռքով կապական բառերի կապակցությամբ: Օրինակ՝

  • Որոշել էր հասնել նպատակին նրա միջոցով:
  • Սև գործն անում էր ուրիշների ձեռքով:

Անջատման խնդիր

Այն առարկան, որից անջատվում, ծագում կամ սկսվում է գործողությունը, կոչվում է անջատման անուղղակի խնդիր:

  • Ստիպված բաժանվեց հարազատներից:
  • Ամբողջ կյանքում փախել էր կեղծավորներից:

Անջատման անուղղակի խնդիր են պահանջում, օրինակ, հեռանալ, անջատվել, բաժանվել, թաքնվել, թաքցնել, խուսափել, փախչել, պոկել, փախցնել, հեռացնել, զրկել, ձանձրանալ, հրաժարվել, զզվել և այլ բայեր:

Անջատման անուղղակի խնդիրը դրվում է բացառական հոլովով և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, ինչերի՞ց հարցերին:

Շփոթելի են անջատման անուղղակի խնդիրը, ներգործող խնդիրը և պատճառի պարագան: Երեքն էլ ստանում են ինչի՞ց հարցը:

  • Նրանց չզրկեց այդ աշխատանքից:
  • Վիրավորվեցի կոպիտ բառերից:
  • Լալիս էի վիրավորանքից:

Վերաբերության խնդիր

Այն առարկան, որի վերաբերմամբ կամ շուրջը կատարվում է գործողությունը, կոչվում է վերաբերության անուղղակի խնդիր:

  • Բոլորը խոսում էին ժամանած հյուրերից:
  • Պատմում էր այն տարիների մասին:

Վերաբերության խնդիրը դրվում է բացառական հոլովով կամ սեռական հոլովով և մասին, շուրջը, վերաբերմամբ կամ վերաբերյալ, նկատմամբ, առթիվ, հանդեպ կապերի կապակցությամբ
Առաջադրանքներ:
1.Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձնել կրավորական և ընդգծել ներգործող խնդիրները:

Օրինակ` Բոլորը սիրում էին այդ խիզախ զինվորին: Այդ խիզախ զինվորը սիրվում էր բոլորի կողմից:
Մի հուժկու ձայն հանկարծ ընդհատեց լռությունը:
Բացումն անընդհատ հետաձգում են:
Մեղմ քամին շարժում է սաղարթները:
Բարբարոսի թուրն ու նիզակը  խոցել են հայոց ձեռագրերը:
Զորքերի բազմությունը ծածկեց Գեղամա ծովակի ափը:

Կրավորական կառուցվածքի նախադասությունները դարձնել ներգործական:

Բոլորը հմայվում են նրա ազնվազարմ նայվածքից:
Առավոտվա ցողից նարնջագույն քարերի վրա  շողշողուն կաթիլներ են շարվել:
Փայտե հեռագրասյունը թեքվել էր ձյունի ծանրությունից:
Այդ կենդանին` ուղտը, պոետների կողմից գրեթե չի գովերգվել:
Գիշերվա անդունդը խախտվեց ինչ-որ թռչունի կռնչյունից:
Ծերունին վրդովվել էր հարևանի քար անտարբերությունից:

Կրկնողական առաջադրանք

 1.Որ նախադասության մեջ թվական կա:

1) Նրան պատասխանեց կոչնակի ձայնը, որ քանի՜ անգամ լսելի եղավ եկեղեցու բարձրությունից ու հիշեցրեց ճաշի ժամը:

2) Տասնյակ ձիավորներից առանձնացավ դրոշակակիրը, որը հանեց գոտուց քարշ ընկած շեփորը և հնչեցրեց:

3) Քսանամյա արքայազնը նստեց բազմոցին, և կրկին ջերմ արտասուքը սկսեց հեղեղի նման թափվել նրա աչքերից:

4) Ոչ հեռավոր անցյալում` քառորդ դար առաջ, այստեղ հարթ ու հողածածկ տանիք չուներ միայն հինավուրց գմբեթարդ եկեղեցին:

2. Ո՞ր նախադասության մեջ թվական կա:

1) Մեզ համարներ տվեցին ու խմբերի բաժանեցին. զույգ թվակիրները մի քանի քայլ առաջ եկան:

2) Ինձ խմբի ավագ նշանակեցին, ու ես տեսա, որ թեկուզ փոքրիկ, թեկուզ յոթհոգանոց խմբի գլուխ կանգնելն ինձ դուր է գալիս:

3) Դասարանների միջև անցկացվող մրցությունն ավարտվեց, և նրանք` և՛ պարտված ութերորդցիները, և հաղթած յոթերորդցիները, բարձր աղաղակեցին:

4) Ուսուցչուհին հրահանգեց, որ երկրորդ շարքը պիտի վազի մինչև աղբյուր:

3. Ո՞ր նախադասության մեջ քանակական թվական կա:

1) Այդ ժողովից մի քանի օր հետո Նիկողոս աղան զարհուրելի ծաղրուծանակի ենթարկվեց:

2) Ով տանը ժամացույց ուներ, անմիջապես նայում էր և սլաքներն ուղղում յոթից քառորդ անց:

3) Երեկոյան, երբ մենք բաց էինք թողնում մեր թռուցիկները, թվում էր, թե քաղաքի վրա լողում են տասնյակ լուսիններ:

4. Նախադասությունների մեջ թվականի կազմության սխալներ կան, գտիր և ուղղիր:

1) Եվ Նոյը սպասեց դարձյալ յոթ օր, և խոր գիշերվա մեջ երկիրը հանդարտ ներքաշում էր ջուրը:
2) Բոբ շունը գելխեղդ էր, բրդոտ գամփռ, ես` կարմիր թշերով, ոտից գլուխ տասնչորս տարեկան:
3) Ուսուցիչը նստած էր դահլիճի տասներեքերորդ շարքում:
4) Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ` Պանինը:
5) Զորքի կարևոր մասն էր կազմում ութսուն հեծյալից կազմված զորախումբը:

5. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից բայեր կազմի´ր:

Ա. Վախ-վախենալ, սանձ-սանձել, անուն-անվանել, սուգ-սգալ, գութ- գթալ:

Բ. Հպարտ-հպարտանալ, կապույտ-կապտել, կարծր-կարծրանալ, կոպիտ-կոպտել, սուր-սրել:

Գ. Ոչինչ-ոչնչանալ, բոլոր-բոլորել, նույն-նույնանալ, ամբողջ-ամբողջանալ:

Դ. Հավերժ-հավերժանալ, հանգիստ-հանգստանալ, արագ-արագանալ, շատ-շատանալ, քիչ-քչանալ:

6. Տրված բայերից նորերը ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Տևել, տպել, բացել,դասել, ճառել:
Բ. Վեր, արտ, հակ, հար, ստոր:

Վերաբացել

Արտատպել,

Հակաճառել

Հարադասել

Ստորադասել

7. Տեքստից դուրս գրիր բայերը, որոշիր, թե որոնք են Ե խոնարհման, որոնք` Ա խոնարհման:

Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու հայտնագործությունը:

8. Տրված բայերը դարձրու պատճառական.

Սովորել- սովորեցնել
քնել- քնեցնել
պայծառանալ- պայծառացնել
զգալ- զգացնել
զբաղվել- զբաղեցնել
զնգալ- զնգացնել
դադարել- դադարեցնել
փայլել- փայլեցնելծաղկաց
նրբանալ- նրբացնել
ծաղկել- ծաղկեցնել

9.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
ա. հիանալ, ապաքինվել, դալկանալ, պարծենալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել:
բ.  գոտեպնդել, անհայտանալ, սուզվել, զմայլվել, հպարտանալ, գունատվել, առողջանալ:

Հիանալ-զմայլվել, ապաքինվել-առողջանալ, դալկանալ-գունատվել, պարծենալ-հպարտանալ, չքանալ-անհայտանալ, ընկղմվել-սուզվել, ոգևորել-գոտեպնդել:

ա. ննջել, կողոպտել, հանդգնել, մտածել, ենթարկվել, վրնջալ, մարտնչել;
բ.  համարձակվել, պայքարել, հնազանդվել, խորհել, խրխնջալ, թալանել, նիրհել:

Ննջել-նիրհել, կողոպտել-թալանել, հանդգնել-համարձակվել, մտածել-խորհել, ենթարկվել-հնազանդվել,  վրնջալ-խրխնջալ, մարտնչել-պայքարել:

10. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Պոչավոր մի կենդանի էր գալիս:

Չգիտեի, որ այդքան զորություն ունեցող հսկա ես:

Այդտեղ որսորդները երկու ոտք ունեցող զարմանալի կենդանի են տեսել:

Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը մի քիչ երկար էր, գույնն էլ՝ մի քիչ դեղին:

Իբրև հայր՝ խրատում էր ու համոզում, որ ներող լինի:

Որպես մտերիմ՝ հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:

Եղբոր նման օգնում է ու հետևում, որ վատ բան չանես:

Թշնամու նման եք խոսում: Հարցը իր (յուր) ձևով լուծեց ու գնաց:

Հայոց լեզու, 8-րդ դասարան

Պարագաներ
Բայի այն լրացումները, որոնք ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքները, կոչվում են պարագաներ:

Չափ ու քանակի պարագա

 Կապույտ երեկոն այնքան խաղաղ է:
• Լճափից արևը երկու անգամ է երևում:
Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման չափը, աստիճանը, կոչվում է չափ ու քանակի պարագա (ինչքա՞ն, որքա՞ն):

Գտի՛ր չափ ու քանակի պարագաները:
• Մայր ու որդի շատ երկար զբոսնեցին:
• 
Փայտփորիկն անընդհատ կտցահարում էր ծառը:
• Ոսկե շղթան արժեր հազար դոլար:
• Փոքրիկը շատ էր սիրում պաղպաղակ և երբեք չէր հրաժարվում դրանից:
• Այդ երեկո ծերունին բնավ չխոսեց:

Կետերի փոխարեն գրի՛ր չափ ու քանակի պարագաներ:
• Քաղաքացիները երեք օրով փակեցին փողոցները:
• Լողորդը տասը րոպե շունչը պահում էր ջրի տակ:
• Մենք շատ զարմացանք՝ տեսնելով ջունգլիի բնակիչներին:
• Հանիբալի զորքը երկու ժամով կանգ առավ Ալպերի բարձունքում:
• Մարագների դռները ամբողջությամբ կանաչել են:

Նպատակի պարագա

• Աղջիկները գնացին աղբյուրը՝ ջրի:
• Շտապում էի՝ սեղմելու այդ մեծ բարեգործի ձեռքը:
Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման նպատակը, կոչվում է նպատակի պարագա (ինչի՞ համար, ի՞նչ նպատակով):

Գտի՛ր նպատակի պարագաները:
• Հանուն հայրենիքի նա պատրաստ էր կյանքը զոհաբերել:
• Նրանք հանդիպեցին վեճը հարթելու նպատակով:
• Նա հանձնվեց իշխանություններին հանուն իր ընտանիքի ապահովության:
Չարժե այդ մանրուքի համար գնալ-հասնել աշխարհի ծայրը:
• Գնացել-կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:

Կետադրությունը:
1. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները վերջին դդումները հավաքելու համար:
2. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները՝ վերջին դդումները հավաքելու:
3. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները, որ (որպեսզի) վերջին դդումները հավաքեն:

Պայմանի պարագա

• Քո մերժման դեպքում նրանք կհայտնվեն անելանելի դրության մեջ: 
• Մնացի տանը պարապելու պայմանով:
Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման պայմանը, կոչվում է պայմանի պարագա (ո՞ր դեպքում, ի՞նչ պայմանով):

Գտի՛ր պայմանի պարագաները:
Բարձր գնահատական ստանալու դեպքում կարժանանամ ծնողներիս գովասանքին:
• Ջերմուկ կարող ենք մեկնել տնօրենից թույլտվություն վերցնելու պայմանով:
• Նման դեպքում միշտ հարցը վճռվում է հօգուտ մեծամասնության:
• Վերջին խոսքը տրվեց նրան ճշմարտությունն ասելու պայմանով:

Տեղի պարագա

Ես թողել եմ հեռվում դալարագեղ այգին:
Ես գալիս եմ հեռվից և գնում եմ հեռու՝ անհայտ ու անժամանակ:
Փողոցով մի հին մեքենա սլացավ:
Ընդգծված բառերը ցույց են տալիս գործողության տեղ. դրանք տեղի պարագաներ են (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ):

Գտի՛ր տեղի պարագաները:
• Կացարանի պատուհանից պոկված լույսի բույլը խճճվել էր ծիրանենու սաղարթում:
• Սողոմոնի հայացքը ընկերոջ ափում բնակալած նամակի ճոթին էր:
• Կիսամութի մեջ նրանք նման էին կաթիլների՝ շարժուն ու տաք:
• Հետո հնչյունները պոկվեցին երկնքից, դարձան կապույտ հուլունքներ:
• Հնչյունները տարան իր հարազատ ծննդավայր:

Ժամանակի պարագա

Այսօր մեր դասընկերոջ ծննդյան օրն է:
Հունիսից փակվում են բոլոր դպրոցները:
Երեկվա դասն անհետաքրքիր էր:
Ժամանակի պարագան ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը (ե՞րբ, երբվանի՞ց, երբվա՞):

Գտի՛ր ժամանակի պարագաները:
• Մթնաձոր տանող միակ ուղին առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում:
Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան:
• Մի օր էլ, բլրակը բարձրանալիս, ոտքս սայթաքեց, ու ընկա:
Արդարացի որոշումից հետո լիովին հանգստացել էին:
• Հեթանոսական շրջանի նավասարդի գիշերը զարթնում էին ճրագը վառում և միայն վաղորդյան ճաշ անում:

Ձևի պարագա

Գործողության կատարման ձևը (ինչպե՞ս) ցույց տվող բայական անդամի լրացումը կոչվում է ձևի պարագա:
• Մենք կարող ենք արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
• Ոզնին գլորվելով հասավ իր բույնը:
• Նապաստակի նման ամբողջ օրը գազար է ուտում:
• Սիրով կարդում էր բանաստեղծությունները:

Գտի՛ր ձևի պարագաները:
• Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար:
• Քամին սկզբում քշեց թեթև, իսկ հետո գազանաբար պոկեց թույլ ամրացրած տանիքները:
• Տարերքը կամաց-կամաց սեղմում էր իր չարագույժ օղակը:
• Չոր խոտը շատ արագ ու հեշտ է վառվում անգամ փոքրիկ կայծից:
• Դժվարությամբ է հարմարվում նոր վայրում:
• Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:

Գործնական աշխատանք, 8-րդ դասարան

Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։ Սովորաբար բացահայտյալի հետ համաձայնում է հոլովով ու դեմքով, սակայն կան բացառություններ։
Ժամանակի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման ժամանակը:
Երեկոյան՝ ժամը 19.00, ժամանում է հայտնի երգիչը:

Տեղի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման տեղը:
Ամենուրեք՝ այգիներում, բակերում, գարնանային աշխուժություն է:

Ընդգծի՛ր պարագայական բացահայտիչները՝ նշելով տեսակը: Կետադրի՛ր:

  • Կիրճի մյուս կողմում մութ անտառներում , արջեր շատ են լինում:
  • Մայրս արթնանում է վաղ առավոտյան, ուղիղ ժամը վեցին:
  • Երևանում կենտրոնական շուկայում, աշխույժ եռուզեռ է:
  • Հաջորդ օրը շոգ կեսօրին, նա տուն վերադարձավ:
  • Փողոցների մայթերին տների անկյուններում,  կուտակվել էին չորացած տերևներ:
  • Ձմռանը առաջին ձյան, գալուն պես հովիվներն իջնում են սարերից:

Անհրաժեշտ տեղերում լրացնել Ը, ոչ բոլոր բառերում կա Ը:

ա/ ակնբախ, ամենաընդունակ, այլընտրանք,առընթեր, գահընկեց, գիրկընդխառն, գործընկեր, գույնզգույն, երկնչել, զուգընթաց, թրըխկ, լուսընկա, հյուրընկալ, ձեռընտու, մակընթաց: 

բ/ ակնդետ, ամենաընդունելի, անընդմեջ, գործընթաց, դասընկեր, դյուրըմբռնելի, երկընտրանք, թըխկ, խոչընդոտ, կորնթարդ, համընթաց, հատընտիր, մերթընդմերթ, չընկճվել, չրըխկոց, վերընձյուղվել: 

գ/ ակընթարթ, ամենաընտիր, անըմբռնելի, անընդունակ, դասընթաց, ինքն-ստինքյան, համընկնել, ձկնկիթ, մեջընդմեջ, մթնկա, մթնշաղ, նախընտրել, որոտընդոստ, չըրխկ, չըմբռնել, սրընթաց, օրըստօրե: 

դ/ անակընկալ, անընդունելի, արագընթաց, անընտել, առնչվել, դյուրընթեռնելի, խաղընկեր, խոյընթաց, հետըզհետե, մակընթացություն, շրխկալ, չընդդիմանալ, չընկնել, վերընթաց, քարընկեց, օրընդմեջ: 

Հատկացուցիչ

Հարցերը փոխարինեք բառերով. ի՞նչ են ցույց տալիս այդ լրացումները:

  • Աշոտի աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
  • Միշտ հիշում է ուսուցչի խոսքը:
  • Գետի ջուրը բարձրացել էր ձնհալից:
  • Ծառի արմատները շատ խորն էին թափանցել:
  • Լոնդոնի փողոցները լայն էին և ուղիղ:

Հատկացուցիչը պատասխանում է __Ում_____ և __ինչի____ հարցերին և դրվում է սեռական հոլովով:
Այն լրացումը, որը ցույց է տալիս  պատկանելիություն, սերում, վերաբերություն, կոչվում է _հատկացուցիչ_____:
Հատկացուցիչը արտահայտվում է
ա.գոյականով, օրինակ՝ Ընտանիքի հոգսը շատ ծանր էր
բ. դերանունով, օրինակ՝ Մեր կարծիքը կարևորվեց
գ. ածականով, թվականով, դերբայով, օրինակ՝ Կապույտի երանգները շատ են: Երեքի վերաբերմունքը անհասկանալի էր: Խոսողի մեջբերումները տեղին էին:

Գտնել և ընդգծել հատկացուցիչները:

Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներից շպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:
Մեր պարտքն է հայտնել բոլորին, դրանից հետո թող նեղանան:
Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
Շուկայի դատարկ հրապարակում ցախավելների տակից փոշի է ելնում:
Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արատի մասին, վճռել է խեղդել:

Բոլոր գոյականներին ավելացնել հատկացուցիչներ:

Ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել:
Պապը սիրով կարդում էր բանաստեղծությունները:
Երեկոները շատ խաղաղ էին փողոցում:
Պատկերասրահում ցուցադրված էին նկարները:
Զինվորները շատ արագ էին կատարում հրամանները:

Ուշադրություն դարձրեք.

իմ գիրքը – գիրքս

քո գիրքը – գիրքդ

իմ գիրքս

քո գիրքդ

Հատկացուցիչ դերանունները փոխարինիր համապատասխան հոդերով (ս,դ): Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Որսս իր ոտքով եկավ:
Սիրտդ քա՛ր է, քա՛ր:
Շուրջս ոչինչ չեմ նկատում:
Կիրակի օրը ծնողներդ հետ խոսիր։

Հատկացուցիչի կետադրությունը:

Սենյակի պատերին շրջանակով նկարներ էին փակցված: — Սենյակի՝  մրից սևացած պատերին շրջանակով նկարներ էին փակցված:

Կետադրիր.

  1. Արթուրի՝  ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց:
  2. Բազեի՝  որսորդի զարկից թուլացած մարմինն ընկավ լիճը:
  3. Յուրաքանչյուրի՝  ինձ ուղղված խոսքը խոցում էր սիրտս:
  4. Առագաստանավի՝  անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
  5. Արեգակի՝  ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:

Գործնական աշխատանք

ԲԱՌԱՇԱՐՔՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼ ՀՈՄԱՆԻՇ ԲԱՌԵՐԻ ՀԻՆԳ ԵՌՅԱԿ:
խորշել, անեանալ, ուրախանալ, զարհուրել, փայփայել, երկյուղել, գորովել, գարշել, չքանալ, ցնծալ, փաղաքշել, սարսափել, զզվել, անհետանալ,
խորշել,գարշել, զզվել
անեանալ, չքանալ, անհետանալ
ուրախանալ, ցնծալ, հրճվել
զարհուրել, սարսափել, երկյուղել
փայփայել, գորովել, փախաքշել

Յուրաքանչյուր բառի դիմաց գրիր երեքական հոմանիշ։

մեծ- խոշոր, հսկա, վիթխարի
մառախուղ-մշուշ մեգ,մռայլ
քամի, մրիկ , զեփյուռ, փոթորիկ
կապույտ, երկնագույն, լուրթ, լաջվարթ
ցանկանալ, կամենալ, ուզելփափագել
գեղեցիկ, սիրուն, դուրեկան, աղվոր

Ամփոփում փետրվար ամսվա մայրենի

Հայոց լեզու

Նախադասություն: Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի

Նախադասություն: Պարզ նախադասության տեսակները:

Գործնական աշխատանք

Բառարանային ֆլեշմոբ

Գործնական աշխատանք, պարզ նախադասություններ

Ենթական և նրա արտահայտությունը

Ենթակայի և ստորոգյալի համաձայնությունն ու շարադասությունը

Գործնական աշխատանք 8-րդ դասարան

Գրականություն

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԾՆՎԵՑ ՎԱՆՈՒՄ

Թմկաբերդի առումը

Հ․Թումանյանի թարգմանություններից

Այսօր մայրենի լեզվի օրն է, կարդում ենք առակներ արևմտահայերեն

Հրանտ Մաթևոսյան. Կանաչ դաշտը

Մասնակցել եմ նաև փետրվար ամսվա ֆլեշմոբին

Ես ինձ գնահատում եմ

հայոց լեզու 7

Գրականություն 6