Հետաքրքիր փաստեր Ֆրանսիայի մասին

1 Սեն գետը։

Սեն գետը հոսում է Ֆրանսիայի տարածքով։ Նրա երկարությունը կազմում է 776 կմ։ Սկիզբ է առնում Լանգր սարավանդից և թափվում Լա Մանշ նեղուցը։

Սենը ունի 2 կղզի՝ «Île Saint-Louis», «Cité», որոնք միանում են Սեն Լուի կամրջով։ Կան նաև այլ կամուրջներ՝ Pont au Change, Pont Notre-Dame, Petit Pont։ Այստեղ է գտնվում նաև աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը՝ Նորմանդիայի կամուրջը 2350մ։ Համարվում է, որ Սեն գետը Փարիզը բաժանում է երկու մասի՝ աջ և ձախ ափերի։

Աջ ափում են գտնվում առևտրական և գործնական քաղաքները։ Այնտեղ են գտնվումաշխարհահռչակ Լուվրի թանգարանը, ճարտարապետական կառույցները Տյուիլրի այգում, Հաղթակամարը։ Ինչպես նաև օպերայի սիրահարներին է աջ ափում սպասում Մեծ Օպերան։ Իսկ ձախ ափում տեղակայված են մշակութային և կրթական քաղաքները։ Այստեղ դուք կտեսնեք Ֆրանսիայի խորհրդանիշ Էյֆելյան աշտա նմմմբ հրակը։ Դեպի արևելք տանող ճանապարհին է գտնվում հաշմանդամների տունը, որտեղ պահպանվել են Նապոլեոնի մասունքները։ Հենց այս ափում դուք կտեսնեք հազարավոր ուսումնական հաստատություններ, քոլեջներ, կտեսնեք նաև աշխարհի ամենամեծ համալսարանը՝ Սարբոնը։

ելի են վերելակով։

Ֆրանսիայի սովորույթները

Ուղիղ չասելը, որ ինչ-որ բան ձեր սրտով չէ

Դիվանագիտությունը շատ լավ է բնութագրում ֆրանսիացիներին, այնպես որ դուք չեք լսի, որ նրանք խոստովանեն, որ ինչ-որ բան իրենց սրտով չէ: Օրինակ ՝ եթե նրանք ուտեստ չեն սիրում, նրանք ոչ միայն կասեն այն, այլ կնշեն, որ դրանք սովոր չեն այդ համին կամ որ ուտեստը ունի հատուկ համ:

Հնարամտությունը

Ֆրանսիայում նշանակման կամ հանդիպման ուշանալը շատ կոպիտ է համարվում: Նրանք չեն հանդուրժում ուշացումը 15 րոպեն անց և բացառություններ անելով ՝ 20 րոպե:

Հանգիստ

Որպեսզի չխանգարեն շրջապատի մյուս մարդկանց, ֆրանսիացիները ցածր ձայնով

խոսում են հասարակական վայրերում: Նրանք երբեք չեն բարձրացնում իրենց ձայնը:

Պաստեր Ֆրանսիայի մասին

1. Ֆրանսիացիների 90 տոկոսը վարում են հայրենական ավտոմեքենաներ՝ «Ռենո», «Պեժո», «Սիտրոեն»:

Կիրակի օրերին Ֆրանսիայում բոլոր խանութները փակ են:

Ոչ թանկ, բայց լավ գինու մեկ շիշը Ֆրանսիայում ավելի էժան է, քան մեկ գավաթ սուրճը՝ սրճարանում:

Ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանը՝ Լուվրը, գտնվում է Փարիզում:

 Այս երկրում կարմիր գինին ավելի պոպուլյար է, քան սպիտակը:

Ֆրանսիան աշխարհի ամենաթանկ երկրներից մեկն է: Գներն այստեղ երկու անգամ ավելի բարձր են, քան, օրինակ, Գերմանիայում:

Օրենքը, որն արգելում էր փարիզուհիներին տաբատ կրել, պաշտոնապես հանվել է 2012 թվականին:

Ֆրանսիայում գրեթե ամենուր կարելի է առանց վախենալու խմել ծորակի ջուր:

Աֆրիկայում ֆրանկոֆոն բնակչությունն ավելի շատ է, քան Ֆրանսիայում:

Ֆրանսիան գրավում է աշխարհում առաջին տեղը զբոսաշրջության մակարդակով:

1Սովորաբար եվրոպացիների մեծ մասի համար, մասնավորապես` ֆրանսիացիների, «OK» ժեստը համարվում է վիրավորանք և նվաստացում, այսինքն մարդը ոչնչություն է` զրո։

2 Ֆրանսիան համարվում է հեծանվի և բալետի հայրենիքը։

Օրենքի համաձայն` ֆրանսիացիները տարեկան ամենաքիչը ունեն հինգ արձակուրդային շաբաթ։

Ամեն տարի Ֆրանսիան հյուրընկալում է ավելի քան 67 մլն տուրիստ, դա ավելին է, քան Ֆրանսիայի բնակչությունը:

  Ֆրանսիական որոշ բուրժուական ընտանիքներում մինչև հիմա երեխաները ծնողներին դիմում են «Դուք»-ով:

Գերմանիա

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Բեռլին
Տարածքը՝ 357 հզ.կմ քռ
Բնակչությունը՝ 82,7 մլն
Պետական լեզուն՝ գերմաներեն
Դրամական միավորը՝ եվրո (մինչև 2002 թ.՝ գերմանական մարկ)

Գերմանիան պետություն է Եվրոպա աշխարհամասում։ Գտնվում է Կենտրոնական Եվրոպայում, ընդհանուր սահմաններ ունի հյուսիսում՝ Դանիայի (68 կմ), արևմուտքում՝ Նիդեռլանդների (577 կմ), Բելգիայի (167 կմ) և Լյուքսեմբուրգի (138 կմ), հարավ-արևմուտքում՝ Ֆրանսիայի (451 կմ), հարավում՝ Շվեյցարիայի (334 կմ) և Ավստրիայի (784 կմ), արևելքում՝ Լեհաստանի (456 կմ) և Չեխիայի (646 կմ) հետ։ Գերմանիայի խոշոր քաղաքներն են՝ Բեռլինը, Համբուրգը, Մյունխենը և Քյոլնը։ Գերմանիաի Դաշնային Հանրապետության տարածքը քիչ ավելի է հարևան Լեհաստանից, բայց բնակչությունը համարյա 2 անգամ գերազանցում է նրան։ 2007 թվականի հուլիսի դրությամբ 82,400,996 մարդ։ 2,1 մլն. ԵՄ-ի /Եվրամիություն/ ներգաղթածներ են, 1,5 Եվրոպական երկրներից՝ ովքեր չեն հանդիսանում ԵՄ անդամ, և 1,7 մլն. թուրքեր։ Գերմանիան ԵՄ-ի ամենախիտ բնակեցված երկիրն է։

Պատմություն

Կա ապացույց, որ առաջին մարդ արարածը Գերմանիայի տարածք եկել է 700 հազար տարի առաջ։ Շուրջ 500 հազար տարի առաջ ստեղծվել են առաջին բնակավայրերը։ Առաջին գերմանացիների մասին հիշատակվում է հին հույների և հռոմեացիների աշխատանքներում։ Գերմանիայի հիմնադրման ավանդական օրն ընդունված է նշել փերվարի 2-ին, 962։ Այդ օրն արևելաֆրանկյան թագավոր Օտտոն թագադրվել է Հռոմում, որ համարվում է Հռոմեական Կայսրության կայսր։

Աշխարհագրություն

Վարչական բաժանում

Գերմանիան Դաշնային Հանրապետություն է։ Մարզերն են՝

Բադեն-Վյուրթեմբերգ (Baden-Württemberg)

Բավարիա (Bayern)

Բեռլին

Բրանդենբուրգ (Brandenburg)

Բրեմենի մարզ (Bremen (Land))

Թյուրինգիա (Thüringen)

Համբուրգ (Hamburg)

Հեսսեն (Hessen)

Հյուսիսային Հռենոս-Վեստֆալլեն (Nordrhein-Westfalen)

Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա (Mecklenburg-Vorpommern)

Ներքին Սաքսոնիա (Niedersachsen)

Շլեզվիգ-Հոլշտայն (Schleswig-Holstein)

Ռայնլանդ-Պֆալց (Rheinland-Pfalz)

Սաար (Saarland)

Սաքսեն-Անհալտ (Sachsen-Anhalt)

Սաքսոնիա (Sachsen)

Քաղաքական համակարգ

Պետական կառուցվածք

Բեռլինը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաքն է։ Չնայած բոլոր բանակցություններին՝ մայրաքաղաքը Բոննայից Բեռլին տեղափոխելուն, Բոննային հաջողվել է մի շարք կարևոր գրասենյակներ պահել իր տարածքում, ինչպես, օրինակ, Դաշնային վերահսկիչ պալատը։ Գերմանիան դեմոկրատական, սոցիալական-իրավական պետություն է։ Այն կազմված է 16 դաշնային երկրներից։ Պետությունը ղեկավարվում է Գերմանիայի Հիմնական Օրենքով`   Սահմանադրությամբ։ Ղեկավարման ձևով ԳԴՀ-ն պառլամենտական երկիր է։ Պետության գլուխը դաշնային նախագահն է։

Արտաքին քաղաքականություն

Հայ-գերմանական հարաբերություններ

Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ-ի հունվարին, իսկ ՀՀ դեսպանությունը բացվել է 1994 թ-ին՝ Բեռլինում։ 2001 թ-ից ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է Կարինե Ղազինյանը։ 2006 թ-ի սեպտեմբերից ԳԴՀ-ում ՀՀ պատվավոր հյուպատոսն է Գյունտեր Պիլարսկին (հյուպատոսական տարածքը՝ Բադեն-Վյուրտենբերգ երկրամաս), նստավայր՝ Կարլսռուե։ Երևանում ԳԴՀ դեսպանությունը բացվել է 1993թ-ին։ 2007թ-ի օգոստոսի 16-ից ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանն է տիկին Անդրեա Վիկտորինը։ 1991թ-ից մինչև 2008թ-ի հուլիսը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանում կատարվել են 248,7 մլն ԱՄՆ դոլարի ուղղակի ներդրումներ։ Դրանց հիմնական մասը զբաղված է ծառայությունների և առևտրի ոլորտում, իսկ մոտ մեկ տասնյակը տարբեր արտադրություններ են իրականացնում։ Գերմանացի գործարարները ներգրավված են նաև խորհրդատվական, հյուրանոցային և տուրիստական բիզնեսներում։

Տնտեսություն

Գերմանիան ունի հարուստ և տեխնոլոգիապես հզոր տնտեսություն, որը, ըստ գնողունակության համարժեքի սկզբունքի, աշխարհում հինգերորդն է: Համախառն ներքին արդյունքը (այսուհետը՝ ՀՆԱ) 2007թ-ին պաշտոնական փոխարժեքով կազմել է 3,259 տրլն. ԱՄՆ դոլար, գնողունակության համարժեքով՝ 2,833 տրլն ԱՄՆ դոլար:

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսական հիմնական արտադրանքներն են. կարտոֆիլ, ցորեն, գարի, շաքարի ճակնդեղ, մրգեր, կաղամբ, խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, տնային թռչուններ:

Արդյունաբերություն

Գերմանիան համարվում է աշխարհի ամենամեծ և տեխնոլոգիապես ամենազարգացած պետությունը հետևյալ ապրանքների արտադրության ոլորտում՝ երկաթ, ածուխ, ցեմենտ, քիմիկատներ, երթևեկության միջոցներ, մեքենաների սարքեր, էլեկտրոնիկա, սնունդ և խմիչք, նավեր, տեքստիլ:

Ժողովրդագրություն

Գերմանիայի խոշոր քաղաքներից են Բեռլինը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը և այլն։ Գերմանիայի բնակչությունը գերազանցում է իր հարևան երկիր Լեհաստանին: 2004 թվականի դրությամբ 82,5 մլն. բնակչություն։ 2,1 մլն. ԵՄ-ի /Եվրամիություն/ ներգաղթածներն են, 1,5 Եվրոպական երկրներից, ովքեր չեն հանդիսանում ԵՄ անդամ, և 1,7 մլն. թուրքեր։ Գերմանիան Եվրամիության ամենաբնակեցված երկիրն է։ Գերմանիայում շատ են կալիումական և կերակրի աղի պաշարները: Երկիրը հարուստ է ածխի պաշարներով: Կլիմայական պայմանները բարենպաստ են: Այստեղ գերակշռում է բարեխառն գոտին, որը բնորոշ է մշակաբույսերի աճեցման համար: Հռենոսի միջին հոսանքի հովտում նույնիսկ խաղող է աճում: Գետերը ջրառատ են, նավարկելի: Երկիրը հարուստ է անտառային ռեսուրսներով: Երկրի տարածքի 30%-ը անտառածածկ է: Գերմանիան բնակչության թվով Եվրոպայի ամենամեծ երկիրն է: Բնակչության ազգային կազմը միատար է: Բնակչությունը Գերմանիայում անհավասարաչափ է տեղաբաշխված: Ճիշտ է, միջին խտությունը շատ բարձր է՝ 230 մարդ/քկմ, բայց կան շրջաններ, օրինակ, Հռենոս-Ռուրի մեգապոլիսում, որտեղ 1 քկմ վրա ապրում են ավելի քան 1000 մարդ: Հարավային շրջանները զբաղեցնում են Միջգերմանական լեռները, որոնք անցյալում հարուստ էին օգտակար հանածոներով: Բարձր է երկրի ուրբանիզացման մակարդակը՝ 90%-ից ավելի: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը թևակոխել է զարգացման հետինդուստրիալ փուլը: Համաշխարհային ճանաչում ունեն գերմանական Սիմենս, Բոշ, Մերսեդես-Բենց, Օպել, ԲՄՎ, Ադիդաս, Ֆոլքսվագեն, Բայեր և այլ ընկերություններ: Գերմանիայի սեփական ու ներմուծվող ռեսուրսները ինչպես նաև որակյալ աշխատանքային ռեսուրսներն այն կարևոր նախադրյալներն են, որոնց հիման վրա զարգացել են արդյունաբերության բազային ճյուղերը՝ էներգետիկան, մետալուրգիան, մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը: Էլեկտրաէներգետիկայում գլխավոր դերը պատկանում է ՋԷԿ-երին, առաջնակարգ դեր ունեն նաև ԱԵԿ-ները: Երկրի հարավում՝ լեռնային շրջաններում կան նաև ՋՐԷԿ-ները: Գերմանիան Արևմտյան Եվրոպայում ամենաշատ պողպատ արտադրող երկիրն է: Այստեղ զարգացած է մեքենաշինությունը: Գերմանիային բնորոշ է ինտենսիվ գյուղատնտեսությունը: Գերմանիան ունի զարգացած տրանսպորտային համակարգ: Արտահանում է՝ մեքենաներ և սարքավորումներ, արդյունաբերական ապրանքներ: Ներմուծում է՝ հումք, վառելիք, պարենամթերք: Կա ապացույց, որ առաջին մարդ արարածը եկել է Գերմանիայի տարածք, 700 հազար տարի առաջ։ Շուրջ 500 հազար տարի առաջ ստեղծվել են առաջին բնակավայրերը։ Առաջին գերմանացիների մասին հիշատակվում է հին հույների և հռոմեցիների աշխատանքներում։ Գերմանիան դեմոկրատական, սոցիալական-իրավական պետություն է։ Այն կազմված է 16 դաշնային երկրներից։ Պետությունը ղեկավարվում է Գերմանիայի Հիմնական Օրենքով /Սահմանադրություն/։