Ածականի համեմատության աստիճանները, 16.12

Ածականի համեմատության աստիճանները քերականական կարգ է, որով արտահայտվում է որակական ածականի ցույց տված հատկության չափը, աստիճանը: Ածականն ունի համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական ու գերադրական։

Դրական աստիճանն ածականի ուղիղ ձևն է և ցույց է տալիս առարկայի հատկությունը առանց այլ առարկաների նույն հատկության հետ համեմատելուՕրինակ` գեղեցիկ պատկերնուրբ գործվածքկարճ ճանապարհ և այլն:
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը այլ առարկայի նույն հատկության համեմատությամբ:
Ածականի բաղդատական աստիճանը կազմվում է
ա) ածականի դրական աստիճանին ավելանալով ավելի բառը, օրինակ`ավելի գեղեցիկավելի նուրբավելի կարճ:
բ)ածականի դրական աստիճանին ավելանալով նվազ կամ պակաս բառերըօրինակ` պակաս կարճ, պակաս գեղեցիկ և այլն:

Ածականի գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկանիշի գերազանցությունը ուրիշ առարկաների նույն հատկանիշից:
Գերադրական աստիճանը կազմվում է տարբեր կերպ՝
ամենա նախածանցով (օրինակ` ամենակարճ, ամենագեղեցիկ)
ագույն վերջածանցով (օրինակ` լավագույն, գեղեցկագույն)
ամենից
բառով (օրինակ` ամենից լավ, ամենից գեղեցիկ):
Ուշադրություն:
Ոչ բոլոր ածականներից կարելի է կազմել գերադրական աստիճան  -ագույն վերջածանցով:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ: Դրանք են` ամայի, ամուրի, ամուլ, ստերջ, անոթի, արու, էգ, փակ, բաց, զույգ, կաղ, կույր, համր, խուլ, ձրի, հղի, բոբիկ, ճաղատ, մերկ, տկլոր, վերջին, նախկին:

Առաջադրանքներ:
1.Կազմել տրված ածականների բաղդատական և գերադրական աստիճանները:
Խոշոր- ավելի գեղեցիկ ամենախոշոր
բարձր- ավելի բարձր ամենաբարձր
նոր- ավելի նոր նորագույն
ազնիվ- ավեի ազնիվագույն
գեղեցիկ- պակաս գեղեցիկ գեղեցկագույն
հին- ավելի հին, հնեագույն
քաջ- ավելի քաջ ամենաքաջ
խոր- ավելի խոր ամենախոր
ուժեղ- ավելի ուժեղ ուժեղագույն
խելացի- ավելի խելացի ամենախելացի
2. Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանով ածականները:
Միագույն, խստագույն, ամենախոշոր, մանուշակագույն, ամենաթույլ, փոքրագույն, բոցագույն, ամենափրկիչ, ամենալավ, մշուշագույն,  ամենազգաց,  կարևորագույն, հզորագույն, արևագույն, բարձրագույն, ամենանուրբ, դժվարագույն:

Ածականի տեսակները

Ածականները լինում են որակական և հարաբերական:
Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն՝ հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային: Օրինակ՝ կապույտ երկինք, նեղ ճանապարհ, զուլալ աղբյուր և այլն:
Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի կապը, հարաբերությունը ուրիշ առարկաների հետ: Օրինակ՝ երկաթե դուռ, մայրական սեր, արևային օր: Հարաբերական ածականները սովորաբար ցույց են տալիս առարկայի ոչ համեմատելի հատկանիշ: Հարաբերական ածականներ են կազմվում ական, ային, ե, եղեն, ենի, յա, յան ածանցներով, ուսուցչական, լեռնային, փայտե, հրեղեն, մայրենի, մարմարյա, հուլիսյան և այլն:

Առաջադրանքներ:
1.Կազմիր կապակցություններ՝ փակագծերի մեջ առնված գոյականներից կազմելով հարաբերական ածականներ:
Երկաթյա դարպաս, մետաքսյա թաշկինակ, լեռնային գոտի, ծովային կենդանի, որդիական, սեր, աշակերտական պայուսակ, դպրոցական հասակ, զինվորական ջոկատ, գյուղական կյանք, օդային ուղիներ, մարմարյա սյուն, բյուրեղային արցունք, հերոսական արարք, ջուրային կենդանի:

2.Ընդգծված սեռական հոլովով գոյականները փոխարինիր այդ գոյականներից կազմված հարաբերական ածականներով:
Ցանկապատի երկաթյա ճաղերը ներկված էին սև գույնով: Լուսիկը լեռնային ծաղիկների մի փունջ էր բերել իր հետ: Օտար երկրներում թափառելով՝ Արմենակը միշտ հորական տան կարոտն էր քաշում: Գյուղական համայնքը իր միջոցներով վերանորոգում է դաշտէ ճանապարհները: Փչում էր գիշերային զով քամին: Հեռվից լսվում էր հովվական սրնգի ձայնը: Այստեղից սկսվում է անտառային գոտին: Գյուղի կենտրոնում բարձրանում են կառուցվող դպրոցական շենքի քարէ պատերը:

3.Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
Զոր , բաղձալի, դժկամ, բյուրավոր, նազելի, երևանյան, համեղ, անձև, անմերժելի, գարնանային, խորին, վախկոտ, հրե, լռին, բուրավետ, կեղտոտ, կարմրավուն, հնարովի, եռանդուն, ոսկյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապարդյուն, չխոսկան, փոքրիկ, դժբախտ, մայրենի, կատաղի, անկենդան, ողբալի, հակադիր, շահավետ, ժայռեղեն, անկոչ, հուզիչ, ահագին, մեծագույն, ապերախտ:

4.Տրված ածականները ըստ հոմանիշության բաժանի՛ր չորս խմբի:
 
Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, ականավոր, բերրի, աժդահա, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի: 

խոշոր,մեծ,վիթխարի, ահռելի,հսկա,աժդահա

երկերեսան,կեղծավոր,երեսապաշտ,շողոքորթել

առատ,արգավանդ,բերի,պտղաբեր,բեղուն,բարեբեր

մեծահռչակ,նշանավոր,հանրածանոթ,անվանի,ականավոր,երևելի

Պարապմունք 24.



Թեմա՝ Եռանկյան հավասարության հայտանիշ (I, II, III)
Խնդիրներ դասագրքից
124, 125, 130, 136, 137 (Էջ՝ 46)

130


.Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանց կազմած անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանց կազմած անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:

136.Եթե մի եռանկյան երեք կողմերը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երեք կողմերինապա այդպիսի եռանկյունները հավասար են :

137..Եթե մի եռանկյան կողմն ու նրան առընթեր երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր երկու անկյուններինապա այդպիսի եռանկյունները հավասար են :

Demand\er le prix

Demand\er le prix
Dans une papeterie
La vendeuse : Bonjour, monsieur, je peux vous renseigner ?

Բարև Պարոն Ինչով կարող եմ ոգնել
Le client : Oui, je voudrais voir les stylos a plume, s’il vous plait. La vendeuse : Oui, vous

Այո Ես կցանկանայի փետրավոր գրիչները տեսնել խնդրում եմ Այո իսկ ինչքան գումար եք նախատեսել

voulez mettre combien ?
Le client : Je ne sais pas, 40, 50 €, <ja depend.

Երևի 40ից 50 եվրո
La vendeuse : Alors, regardez ici.


Le client : Ah, ce stylo est tres joli, il fait combien ?

Այս գեղեցիկ գրիչը ինչքան է
La vendeuse : 75 €, monsieur.

75 եվրո
Le client : Euh… Et vous pouvez me dire le prix de ce stylo noir?

կարող էք ինձ այն սև գրիչի գինը ասել
La vendeuse : Bien sur, il fait 32 €.

Շատ ավ 32 եվրո
Le client : Et ce stylo bleu, la?

Իսկ այդ ապույտ գրիչը
La vendeuse : Tous ces stylos sont a 47 €.
Le client : Alors, je vais prendre le bleu.
La vendeuse : C’est pour offrir?
Le client : Oui, s’il vous plait.

Այս բոլոր գրիչները 47 եվրո են:
Այսպիսով, ես կվերցնեմ կապույտը:
Նվերի համար է
Այո, խնդրում եմ:

un stylo (a plume) փետրավոր գրիչ, et des cartouches թանաք (bleues, noires…), un stylo-bille, un Bic* գնդիկավոր գրիչ

  • un porte-mine,մեխանիկական մատիտ un crayon
  • un crayon de couleur գունավոր մատիտ
  • une gomme ռետին
  • du papier a lettres,նամակի թխտեր des enveloppes ծրարներ
  • un classeur,աշխատանքային գրքույկ, un dossier, des chemises…ֆայլ

Ածականի կազմությունը

Ըստ կազմության՝ ածականները լինում են՝

պարզ՝ լավ, վատ, բարձր, նոր

բաղադրյալ, որոնք իրենց հերթին լինում են՝

ածանցավոր՝  անշնորհք, կարմրավուն, արծաթե,

բարդ՝ լայնարձակ, եռագլուխ, նորանոր,

բարդ ածանցավոր՝ հարթավայրային, հրացանավոր, գյուղատնտեսական։

Ածական կազմող ածանցները կոչվում են ածականակերտ ածանցներ։ Դրանք են՝
նախածանցներ՝
ամենա- ամենամեծ
ան-անգութ
ապ-ապաշնորհ
բաց-բացարձակ
գեր-գերբնական
դժ-դժգոհ
ընդ-ընդարձակ
հակա-հակադիր
համա-համադաս
տ-տգետ
չ-չտես

վերջածանցներ
-ագին-ահագին
-ագույն-մեծագույն
-ալի-հրաշալի
-ածո-գտածո
-ական-գյուղական
-ային-տնային
-ան-կծան
-անի-լեզվանի
-ավետ-հոտավետ
-ավոր-գունավոր
-ատ-գունատ
-ացի-խելացի
-ե-ոսկե
-ելի-սիրելի
-եղ-զորեղ
-ենի-հայրենի
-ի-կատաղի
-իչ- գրավիչ
-իկ-փոքրիկ
-լիկ-պստլիկ
-կան-խռովկան
-կոտ-նեղացկոտ
-յա-փայտյա
-ովի-ծալովի
-ոտ-ժանգոտ
-ուն-փխրուն

Առաջադրանքներ:
1. Վերը նշված ածանցավոր ածականների շարքին ավելացրու ևս երկուական ածական:

2.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 պարզ ածական.
ա. կլոր, ալեկոծ, կույր, աղվես, աներ, մերկ, անգործ, կարճլիկ, կաղ, տկլոր
բ. համերաշխ, բոբիկ, քաջ, անայլայլ, անուրջ, հզոր, երկար, կարճ, անարգ, անվախ
գ. սև, գաթա, խրոխտ, բոլոր, նեղ, հաստ, դաշտ, նոսր, կորովի, ճահճապատ
դ. զվարթ, գավաթ, գմբեթ, արագ, դրոշ, մեղմ, լուրջ, ծանր, ուժեղ, դիտմամբ

3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. քարաշեն, սկզբնապես, լիտրանոց, բրոնզաձույլ, հանդարտ, մեծամեծ, թափուր, քաջարի, ճերմակ
բ. խուճուճ, ալեզարդ, հեռաձիգ, հավասար, կապտականաչ, ձվաձև, կիսախուփ, դժբախտ, երիտասարդական
գ. սրճագույն, շեղակի, դանդաղաշարժ, երկթերթ, առհավետ, սրաքիթ, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:

4. Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.
ա. թավշյա, քնքուշ, աշակերտական, դժվար, տգեղ, ողորկ, դիպուկ, շքեղ, քաղցր, օտար
բ. ահագին, նիհար, ամենամեծ, վստահ, դժգոհ, հարմար, հարադիր, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. դեղին, մթին, պակաս, լավագույն, դժբախտ, կապույտ, անվախ, կոպիտ, դարավոր, վարար
դ. ամենախիզախ, վարարուն, ուրախ, նազելի, ծարավ, հզորագույն, պղտոր, վճիտ, գունատ, գիտակից

5.Կապակցության իմաստն արտահայտիր ածականով.
ճահիճներով պատված-ճահճապատ
մանրէներ ծնող- մանրածին
միայմակ ապրող-մենակյաց
մեգով պատված- միգապատ
անուշ բուրող- անուշաբույր
թախծոտ դեմքով- թաղիծադեմք
միրգ տվող- մրգատու
նոր տնկած- նորատունկ
շահույթ բերող- շահուաբեր
շեկ մազերով- շիկամազ
շատ շնորհներ ունեցող- շնորաշատ
ոսկուց ձուլված- ոսկեձուլ

Պարապմունք 23.



Եռանկյունների հավասարության երկրորդ հայտանիշը.

Եթե մի եռանկյան կողմն ու նրան առընթեր երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր երկու անկյուններին, ապա այդպիսի եռանկյունները հավասար են :



Եռանկյունների հավասարության երրորդ հայտանիշը.

Եթե մի եռանկյան երեք կողմերը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա այդպիսի եռանկյունները հավասար են :



Օրվա խնդիրները՝

72. Եթե մի եռանկյան կողմն ու նրան առընթեր երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր երկու անկյուններին, ապա այդպիսի եռանկյունները հավասար են :

73.Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանց կազմած անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանց կազմած անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:

74.Եթե մի եռանկյան երեք կողմերը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա այդպիսի եռանկյունները հավասար են :

75 .Եթե մի եռանկյան կողմն ու նրան առընթեր երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր երկու անկյուններին, ապա այդպիսի եռանկյունները հավասար են :

76. Եթե մի եռանկյան երեք կողմերը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա այդպիսի եռանկյունները հավասար են :

77 Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանց կազմած անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանց կազմած անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:

78.

Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանց կազմած անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանց կազմած անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:





Ածական անուն

Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը: Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:
Ածականները չեն հոլովվում, բայց եթե խոսքի մեջ հանդես են գալիս գոյականաբար, կարող են հոլովվել եզակի և հոգնակի թվով: Օրինակ Սպիտակը մաքրության խորհրդանիշն է: Ես խաղում եմ սպիտակներով:
Բայց կան բառեր, որոնք հավասարապես կարող են հանդես գալ և՛ իբրև գոյական, և՛ իբրև ածական:
Օրինակ աղքատ, բարեկամ, խենթ, դավաճան, խավար, ծերունի, հիվանդ, հարևան, հարազատ, հարուստ, գող, որբ, սուտասան, սուրբ, դպրոցական, զինվորական կտրիճ և այլն:

Առաջադրանքներ:
1. Կազմի՛ր բառակապակցություններ` ա շարքի բառերի հետ գործածելով գոյականներ, բ շարքի գոյականների հետ գործածելով ածականներ:
ա) մարմարյա, մրգատու, շքեղ, բերրի, կեղծ, անարատ:
բ) զգեստ, վերաբերմունք, լռություն, միտք, կյանք:

Մարմարիա պատ

Մրգատու ծառ

շքեղ կազմվացք

բերրի հող

կեղծ սեր

անարատ կաթ

նուրբ զգեստ

սիրալիր վերաբերմունք

միապաղաղ լռություն

գեղեցիկ զգեստ

պայծառ միտք

կարճատև կյանք



2. Նախադասությունների մեջ տրված բառերը գործածի՛ր մի դեպքում որպես գոյական, մյուս դեպքում որպես ածական: Ապստամբ, խավար, դպրոցական, հարուստ, դավաճան, կենդանի:

Ապստամբ մարդիկ շատ վատ վարվեցին



3. Տրված զույգ բառերից կազմի՛ր ածականներ:
Առյուծ և սիրտ, տերև և փուշ, երանգ և երփն, ձայն և վիշապ, թույր և ձյուն, սուր և ծայր, դատարկ և գլուխ, շեկ և հեր, գունդ և ձև, փրփուր և բաշ, միշտ և ժպիտ, ձյուն և փրփուր:

Առյուծասիրտ

տերևափուշ

Գրիր տրված բառերի նույնարմատ հականիշ ածականները:

Անխռով-խռովկան
գեղեցիկ-տգեղ

բարձրակարգ-ցածրակարգ

խոտոր-անխոտոր
երերուն-աներեր
տարակուսելի-անտրակույս
արտաքուստ-ներքուստ
անզարդ -զարդարուն
ամոթխած- անամոթ
աղմկոտ- անաղմունկ
արատավոր -անարատ
քաղցրահամ- դառնահամ
ընչատեր- ընչազուրկ

թեթևաբարո-ծանրաբարո
ժպտադեմ-տխրադեմ
բարեգութ-անգութ
արդարացի-անարդաացի
վսեմաշուք-նսեմաշուք
լավագույն-վատագույն
նորագույն-հնագույն

4. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
1.Անգղ, ցածր, վատ, ավարտ ծանր, ավազան, մանուշակագույն, գրտնակ, գոտի, ագահ:
2.Առասպել, կաղ, ամայի, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, մեծագույն, աղմկոտ, գետին:
3. Երգեցիկ,  ամփոփում, արդարադատ,  ազգանուն, հպարտ, բազմություն, անկախ, հոգնակի, վազք, ընկերություն:

Ամփոփում նոյեմբեր։ Գրականութուն,Հայոց լեզու

Գրականություն

Բուքը, երգը, երեխան։Վանո Սիրադեղյան

Սեբաստացու օրեր

Աշուն է, աշուն

Երիտասարդ խեցգետինը։ Ջանի Ռոդարի

Վարժեցնող>> Օսին։ Լիլո Հարդել

Անգին քարը

Աշունը է,Հօրերը ցրտում են

Հայոց լեզու

Հայոց լեզու, լրացուցիչ աշխատանք

Վարժություներ գրքից

Գոյականի հոլովները

Աշխատանք գրքից

Աշուն է օրերը ցրտում են

Աշխատանք գրքից

Գործնական աշխատանք

Գործնական քերականություն

Լյուդվիգ Թոմա: Քեռի Ֆրանցը

Մայրս նամակ ստացավ զորացրված սպա քեռի Ֆրանցից և ասաց, որ ինքն իսկապես ուրախ է, որ քեռի Ֆրանցը գրել է, թե կամենում է ինձ մի կանոնավոր տղամարդ սարքել, և դա մեզ վրա նստելու է ութսուն մարկ՝ յուրաքանչյուր ամիս։
Ես պետք է քաղաք փոխադրվեի, որտեղ ապրում էր քեռիս։ Նրանք չորրորդ հարկում էին և շուրջբոլորը բարձրահարկ տներ էին և ոչ մի այգի չկար այնտեղ։
Ես իրավունք չունեի երբեէ խաղալու և այնտեղ ոչ ոք չկար, բացի քեռի Ֆրանցից ու քեռակին Աննայից, որոնք ամբողջ ժամանակ զգույշ էին, որ ինձ որեէ բան չպատահի։ Քեռիս այնքան խիստ էր իմ նկատմամբ, որ ամեն անգամ, երբ աչքն ընկնում էր ինձ վրա, ասում էր` «Սպասիր, դո՛ւ, անբան, անդաստիարակ, ես քեզ մարդ եմ սարքելու»…
Պատուհանից կարելի էր թքել ցած և լսել ճտճտոցր սալահատակին, երբ չէր դիպչում թիրախին։ Բայց երբ թուքը անցորդների գլխին էր ընկնում, նրանք գազազած դեսուդեն էին նայում ու ահավոր հայհոյանքներ տեղում։ Հաճախ, իհարկե, ես ծիծաղում էի։ Բայց այդ գործը միշտ էլ տհաճ էր ինձ համար։
Ուսուցիչս ինձ տանել չէր կարողանում, ասում էր, որ շատ վատահամբավ եմ։ Մի բան, որն իհարկե ճիշտ չէր, վատ վկայականս էլ նրա համար էր, որ տիկին ռեկտորի ընթրիքի մեջ ալյուր փչող «ռումբ» էի դրել։
Արածս, իհարկե, գովելի բան չէր, բայց ուսուցիչն էլ չեմ կարծում՝ կարիք ունենար կաշիս քերթելու։ Քեռի Ֆրանցը նրան շատ լավ էր ճանաչում և քանիցս էլ եկավ նրան տեսություն։ Հետո էլ համաձայնության եկան, որ բոլորով ձեռք-ձեռքի տված՝ ինձ «մարդ» դարձնեն։
Երբ դպրոցից տուն էի գալիս, պարտադրված անմիջապես նստում էի ու սկսում դաս սովորել։
Քեռիս միշտ էլ հետևում էր ինձ ու ասում.
– Էլի նույն հիմարություններն ես անում։ Անդաստիարակ, անպատկառ, սպասիր, ես դեռ քեզ ցույց կտամ…
Մի անգամ էլ թվաբանության խնդիր էի փորձում լուծել, չէի կարողանում։ Դիմեցի քեռուս, որովհետև նա մայրիկիս ասել էր, որ ինքը կամենում է ինձ աջակցել։ Քեռակինս էլ ասել էր, որ քեռիս շատ սրամիտ է, և ես շատ բան կարող եմ սովորել նրանից։
Այդ պատճառով էլ նրան խնդրեցի օգնել լուծելու այդ խնդիրը։ Նա կարդաց խնդիրն ու ասաց.
– Տո´, անպե´տք դդում։ Էլի չես կարողանում։ Էլ սրանից հեշտ… Հետո նստեց ու սկսեց լուծել խնդիրը։ Բայց խնդիրը չէր լուծվում։
Քեռիս փորձում էր, փորձում։ Նա ճաշից հետո ամբողջ ժամանակն անցկացրեց դրա վրա։ Եվ երբ ես հարցրի նրան՝ արդյո՞ք գտել է պատասխանը, իսկույն գազազեց և շատ կոպիտ ու կոշտ հայհոյեց ինձ։ Արդեն պատրաստվում էինք ընթրել, երբ նա բերեց լուծումն ու ասաց.
– էս հո մի բան չէր, էշի՛ գլուխ։ Հիմա կարող ես արտագրել։
– Ես ուրիշ անելիքներ էլ ունեի այդ ժամանակ։
Ես արտագրեցի ու հանձնեցի ուսուցչիս։ Հինգշաբթի օրր նա բերեց պատասխանները։ Ես էլ այն կարծիքին էի, որ անպայման մի երկուսեմ ստանալու։ Նորից ու նորից հինգ էի ստացել։ Էջը լրիվ կարմրացրած էր, և ուսուցիչս ասաց.
– Նման հիմար աշխատանք միայն ավանակը կարող էր անել։
– Քեռիս է լուծել խնդիրը։ Ես միայն արտագրել եմ,- ասացի ես։ Եվ ամբողջ դասարանր պայթեց ծիծաղից։ Ուսուցիչս խիստ կարմրեց։
– Դու մի անպետք ստախոս ես,– վրա բերեց նա։  – Կյանքդ էլ բանտում ես ավարտելու։                             Հետո էլ ինձ երկու ամբողջ ժամ պատժված պահեց դպրոցում։ Քեռիս արդեն իսկ սպասում էր ինձ, որովհետև միշտ էլ, երբ պատժվում էի և ստիպված երկար մնում դպրոցում, նա ծեծում էր ինձ։ Բայց ես անմիջապես բղավեցի, որ մեղավորն ինքն է, քանի որ սխալ է լուծել խնդիրր, և ուսուցիչն ասել է՝ նման մի հիմար աշխատանք միայն ավանակը կարող էր անել։
Այստեղ նա իսկականից սկսեց ծեծել ինձ և դուրս գնաց: Հաջորդ օրը ուսուցիչս կանչեց ինձ ու ասաց.
– Ես քո լուծումր մի անգամ էլ վերանայել եմ, շատ էլ ճիշտ է, բայց կատարված է շատ հին ձևով, որն այսօր այլևս չի կիրառվում։ Բոլորովին վնաս չունի, որ դու երկու ժամ պատժված մնացիր դպրոցում։ Արտագրելիս սխալ ես թույլ տվել և արժանի ես եղել այդ պատժին։
Նրանք համաձայնության էին եկել, որովհետև քեռիս էլ ասաց.
– Ես խոսել եմ ուսուցչիդ հետ։ Լուծումը շատ էլ ճիշտ էր, բայց դու, հիմար անասունդ, արտագրելիս անուշադիր ես գտնվել և սխալ ես թույլ տվել։
– Ես ուշիուշով եմ արտագրել։ Լուծումը ամբողջովին սխալ էր։
Մայրս գրում էր ինձ, որ քեռիս իրեն գրել է, թե ինքն այլըս ինձ օգնել չի կարող, որովհետև ես, ամենահասարակ հաշիվները նույնիսկ արտագրել չեմ կարողանում, և ինքը շփոթմունքի մեջ է ընկնում այդ պատճառով։
Սրան ասում են՝ իսկական ստահակ։

* Գերմանիայում մեկը ամենաբարձր նիշն է, գերազանցը, հինգը՝ ամենավա